երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Զորամասը լքած նորակոչիկը ներկայացել է Ռազմական ոստիկանություն

Զորամասը լքած նորակոչիկը ներկայացել է Ռազմական ոստիկանություն

Կապանի զորամասը լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանն այսօր երեկոյան ինքնակամ ներկայացել է Ռազմական ոստիկանություն: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռազմական ոստիկանության Կապանի բաժնի քննիչները երեք օր է՝ փնտրում էին նորակոչիկին:

Քննությունը ցույց կտա, թե ինչու է նորակոչիկն ինքնակամ լքել զորամասը:

  • Կիսվել: