հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զորամասը «լքած» և «անհետացած» զինծառայողը գտնվում է զորամասում. հայտարարություն

Զորամասը «լքած» և «անհետացած» զինծառայողը գտնվում է զորամասում. հայտարարություն

Այսօր զորամասն իբր ինքնակամ լքած եւ անհետացած զինծառայողը գտնվում է զորամասում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, shamshyan.com կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Նշվել է նաեւ, որ ահազանգը ստացվել է զինծաառայողի ազգականի կողմից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փորձեց հարազատներից ճշտել տեղեկության իսկությունը: Մեզ հասանելի հեռախոսահամարով հաջողվեց կապ հաստատել Կարեն Ս. անունով զինծառայողի մոր՝ տիկին Անահիտի, եւ քրոջ հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ներկա պահին զինծառայողը գտնվում է իր ծառայության զորամասում: Ըստ նրանց հայտնած տեղեկությունների՝ իրենց որդին զորակոչվել է 2019 թ. հուլիսի 7-ին՝ առողջական խնդիրների առկայությամբ, որի պատճառով նախկինում երկու անգամ ստացել է տարկետում: Այնուամենայնիվ, առանց որեւէ բուժման, (մայրը հայտնեց, որ որդու հիվանդությունն անբուժելի է) Կարեն Ս.-ն զորակոչվել է զինված ուժեր»:

  • Կիսվել: