ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զորամասի վաշտի կացարանը ժամանակավոր էր, իտալական մոդուլային զորանոցների 1-ին խմբաքանակը ՀՀ-ում է. ՊՆ

Զորամասի վաշտի կացարանը ժամանակավոր էր, իտալական մոդուլային զորանոցների 1-ին խմբաքանակը ՀՀ-ում է. ՊՆ

Զորամասի ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր ։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համաձայն մշտական տեղակայման վայրի առկայությանը։

«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- նշել է ՊՆ խոսնակը։

Իտալական մոդուլային զորանոցները նախատեսված են լինելու նաև մյուս ստորաբաժանումների համար։

  • Կիսվել: