կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զորամասերում շարունակում են զորացրման արարողությունները

Զորամասերում շարունակում են զորացրման արարողությունները

Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները: 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Խ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին 2 տարվա անձնվեր ծառայության համար և հորդորել նույնքան նվիրված լինել հայրենիքին նաև քաղաքացիական կյանքում։

Զորացրվող զինծառայողները հանդիսավոր երթով հրաժեշտ են տվել ծառայակիցներին և նրանց մաղթել խաղաղ ծառայություն։

  • Կիսվել: