շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զորամասերում անցկացվում են անվտանգության ապահովման միջոցառումներ

Զորամասերում անցկացվում են անվտանգության ապահովման միջոցառումներ

Մայիսի 12-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են անվտանգության ապահովման միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինծառայողները հրահանգավորվել են առաջին բուժօգնության տրամադրման, զենքի օգտագործման, հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Անվտանգության օրվա պարապմունքներին մասնակցել են նաև ռազմական ոստիկանության և ԱԻՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: