շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զորամասերից մեկում գիշերային պայմաններում անցկացվել է մարտական հրաձգություն

Զորամասերից մեկում գիշերային պայմաններում անցկացվել է մարտական հրաձգություն

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգարանում հունիսի 17-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապ­մունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զինծառայողները հրահանգավորվել են մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, անցել առաջադրանքի կատարմանը:

Պարապմունքի նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գիտելիքների ու պատրաստության աստիճանի ստուգումը: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրանքը և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները:

 

  • Կիսվել: