հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական ցուցադրական պարապմունքներ

Զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական ցուցադրական պարապմունքներ

Հինգերորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական ցուցադրական պարապմունքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային սպառազինության մարտավարական և տեխնիկական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կարգերը։

  • Կիսվել: