ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր. բացառիկ մանրամասներ

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր. բացառիկ մանրամասներ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

 

 
 

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 

Թե ինչ հանգամանքներում է մահացել  Հայկ Ասրյանը, դեռևս հայտնի չէ: 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։

Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ։

  • Կիսվել: