ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զոհված 23-ամյա Բորիս Կարախանյանը Արցախի Մեծ Շեն գյուղից էր. հայրը զոհվել էր 2016 թվականի արցախյան պատերազմում

Զոհված 23-ամյա Բորիս Կարախանյանը Արցախի Մեծ Շեն գյուղից էր. հայրը զոհվել էր 2016 թվականի արցախյան պատերազմում

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ՝ Վարդենիսի ուղղությամբ հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 23-ամյա Բորիս Կարախանյանը: Բորիսի ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո էր տեղափոխվել Հրազդան Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից:

Բորիսն ու եղբայրը Հայաստանի զինված ուժերում անցել էին պայմանագրային ծառայության, քույրն Արցախում է ամուսնացած, իսկ նրանց հայրը զոհվել էր 2016 թվականին արցախյան պատերազմի ժամանակ:

  • Կիսվել: