շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զոհերի անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո. ՊՆ մամուլի խոսնակ

Զոհերի անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո. ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է զոհերի ցուցակները հրապարակելու մասին հարցին:

«Պաշտպանության նախարարությունը երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո»,- ասաց նա:

ՊՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ ՀՀ ԶՈՒ-ն ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանություն:

  • Կիսվել: