հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զոհերի անունները չհրապարակելը չի նշանակում, որ դրանք գաղտնի են պահվում. Փաշինյան

Զոհերի անունները չհրապարակելը չի նշանակում, որ դրանք գաղտնի են պահվում. Փաշինյան

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը՝ այս անգամ զոհերի անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով են հրապարակվելու: Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Զոհերի անունները չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում, այդ անունները կան, հաշվի առնենք, որ կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն:

Նախկինում, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել, այդ թվում եղել է դեպք, երբ հարազատները ճանաչել են վիզուալ, բայց ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել՛՛,-բացատրեց վարչապետը:

  • Կիսվել: