շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ

ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները, զեկուցվել է պլանային հիմնական միջոցառումների ընթացքի, դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրների և գնումների գործընթացին վերաբերող հարցերի մասին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին  հաղորդեցին ՊՆ մամուլի ծառայությունից, գեներալ- լեյտենանտ  Արտակ  Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների  ղեկավարներին հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների շտկման, մայիս ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների կատարման, նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված  կանխարգելիչ միջոցառումների  խստիվ պահպանման,   առաջիկա զորակոչի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև գնումների գործընթացը  պատշաճ իրականացնելու վերաբերյալ:

  • Կիսվել: