երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մանրամասնեց՝ ինչպես են առևանգվել զինծառայողները

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մանրամասնեց՝ ինչպես են առևանգվել զինծառայողները

Գիշերային իրավիճակը հատկապես իր լարվածության գագաթնակետին է հասել ժամը 5-ի դրությամբ։ Ինչու՞։ Որովհետև մենք, դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանացած, մխրճված ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5 կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձում էին իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

"Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը իր թևահար դիրքով կարող է կասեցնել հակառակորդի գործողությունները։ Նշված գործողության ընթացքում հակառակորդը իր օդային հետախուզության արդյունքներով հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել մեր գործողությունը իրականացնող խումբը։ Ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի",- նշեց Ասրյանը։։

  • Կիսվել: