հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զինվորները տեղակայվել են գյուղի տանը, քանի որ նրանց զորամասը սեպտեմբերին պայթեցվել է․ Մարուքյան (տեսանյութ)

Զինվորները տեղակայվել են գյուղի տանը, քանի որ նրանց զորամասը սեպտեմբերին պայթեցվել է․ Մարուքյան (տեսանյութ)

Զինվորները տեղակայվել են գյուղի տանը, քանի որ նրանց զորամասը սեպտեմբերին պայթեցվել է։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում զորամասի կացարանի հրդեհին:

Մարուքյանը, մասնավորապես, նշել է. «Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, երբ զորամասը պայթեցվել էր, կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր։ Մատակարարող ընկերությունն առաջարկել էր Աֆղանստանում օգտագործվածները բերել, մեր կառավարությունը չէր համաձայնել, պատվիրել էր ամբողջությամբ նորը։

Որքանով գիտեմ, դրանք հասել են Հայաստան։ Մեր զինվորները չպետք է պահվեն էն պայմաններում, ինչում եղել են։ Այդ մոդուլային զորանոցները պետք է հավաքվեն այդ վայրերում։ Զինվորները տեղակայվել են գյուղի տանը, քանի որ նրանց զորամասը սեպտեմբերին պայթեցվել է։ Անվտանգության պայմանները չի պահվել, պետք է մարդիկ պատասխանատվության ենթարկվեն։ Պետք է ամբողջությմաբ փոխել մեր համակարգը, այլընտրանք չկա, ամեն նման դեպք գալիս է ապացուցելու այդ հանգամանքը»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներաականազերծման վաշտի ապաստարանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացվել են բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը և այլ պաշտոնյաներ։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: