ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զինվորին ինքնասպանության հասցնելու գործով կան ձերբակալվածներ․ նրանցից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է

Զինվորին ինքնասպանության հասցնելու գործով կան ձերբակալվածներ․ նրանցից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ զինվորի մահից անմիջապես հետո նույն Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որակելով դեպքը, որպես ինքնասպսնություն։ Եվ միայն այսօր զինվորի հարազատների բողոքի ալիքից հետո, ՔԿ հանդես եկավ նոր հայտարարությամբ։     

 

  • Կիսվել: