ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. մանրամասներ

Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. մանրամասներ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՊԲ զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքից: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ պահպանության տեղամասում վիճաբանություն է եղել, զինվորները ճիշտ ու սխալի հարց են լուծել: Ավելին,  զինվորների վիճաբանությունից տեղյակ է եղել դիրքի ղեկավար կազմը, սակայն , դատելով իրավիճակից,  որեւէ միջամտություն չեն ցւցաբերել, ինչի արդյունքում զինվորը նախնական տեղեկություններով ինքնասպան է եղել:

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանական բանակից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

  • Կիսվել: