հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զինվորական վարժանքներից և զորավարժությունից խուսափելու տուգանքի չափը կբարձրանա

Զինվորական վարժանքներից և զորավարժությունից խուսափելու տուգանքի չափը կբարձրանա

Ազգային ժողովն այսօր 112 «կողմ» ձաներով ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Փոփոխությունների համաձայն, առաջարկվում է զինվորական վարժանքներից և  զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանված 20 հազար դրամը դարձնել 30 հազար դրամ:

Նախագծով սահմանվում է, որ պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձևով, առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

  • Կիսվել: