ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բարեփոխումները լինելու են շարունակական. Պապիկյանն անակնկալ այցելել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Բարեփոխումները լինելու են շարունակական. Պապիկյանն անակնկալ այցելել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
 
 
Այցի ընթացքում նախարար Պապիկյանը ստուգել է օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների և պարապմունքների ընթացքը, հետևել կուրսանտների դասապրոցեսին։
 
 
Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնանյութական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին, ինչպես նաև ընթացող վերանորոգման աշխատանքներին։
 
 
Զրուցելով ռազմական համալսարանի ղեկավար կազմի հետ և քննարկելով ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, Սուրեն Պապիկյանը նշել է, որ զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմական կրթությունն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ արդեն իսկ ներդրվել են նոր ծրագրեր և բարեփոխումները լինելու են շարունակական։
 

  • Կիսվել: