ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինված ուժերում սահմանել կարանտին. Ժիրայր Սեֆիլյան

Զինված ուժերում սահմանել կարանտին. Ժիրայր Սեֆիլյան

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ժամ առաջ որոշում կայացնի Զինված ուժերում կարանտին սահմանելու և անձնակազմի գերակշիռ մասը զորանոցային վիճակում պահելու մասին։ Այս մասին գրել է Ժիրայր Սեֆիլյանը:

Նա, մասնավորապես, նշել է.«Զինված ուժերի պայմանագրային կազմը (սպայական, ենթասպայական, շարքային) ապրում է սովորական կյանքով՝ շփվում է ընտանիքի, հարազատների, ընկերների, առհասարակ՝ բնակչության լայն շերտերի հետ։

Նման պարագայում Զինված ուժերը չեն կարող զերծ մնալ կորոնավիրուսի համաճարակից, ինչը ոչ միայն կվտանգի զինծառայողների առողջությունն ու կյանքը, այլև ըստ այդմ կնվազեցնի Զինված ուժերի մարտունակությունն ու պետության պաշտպանունակությունը։

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ժամ առաջ որոշում կայացնի Զինված ուժերում կարանտին սահմանելու և անձնակազմի գերակշիռ մասը զորանոցային վիճակում պահելու մասին»։

  • Կիսվել: