երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զինված ուժերում պաշտոնանկություններ են սպասվում. «Հրապարակ»

Զինված ուժերում պաշտոնանկություններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի զինված ուժերում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանը ռուսական հետքը մաքրելու գործընթաց է իրականացնում։ Մեր տեղեկություններով, պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Նա նշանակվել էր 2021թ․ սեպտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ՝ շուրջ 8 տարի, զբաղեցրել է ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի պաշտոնը։

ՊՆ-ի մեր աղբյուրներն ասում են՝ զինվորականների խորհրդով Փաշինյանը ԳՇ պետի առաջին տեղակալ կնշանակի ԳՇ ինժեներական զորքերի պետ, վարչության պետ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանին։ Եվս մի նշանակում․ ՀՀ զինված ուժերը վերջապես կունենան օպերատիվ գլխավոր վարչության պետ, այս պաշտոնին կնշանակվի ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ԱԿՀ վարչության պետ Թեմուր Շահնազարյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: