հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74%-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90%-ի. ՊՆ խոսնակ

Զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74%-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90%-ի. ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տվյալներ է ներկայացրել կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից։ Ըստ այդմ՝ առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։

«Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք, մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։ Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։ Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով»,- գրել է ՊՆ խոսնակը։

  • Կիսվել: