հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զինված ուժերի սպառազինությունն ու կարողությունները ավելացվել են տասնյակ տոկոսներով. Դավիթ Տոնոյան

Զինված ուժերի սպառազինությունն ու կարողությունները ավելացվել են տասնյակ տոկոսներով. Դավիթ Տոնոյան

Մեր սպառազինությունը և կարողությունները, որոնք անհրաժեշտ են Զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու համար, ավելացված են տասնյակ տոկոսներով, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հրաժարվելով հստակ թվեր մատնանշել ռազմական գաղտնիք չբացահայտելու համար։

Անդրադառնալով զինված ուժերում սննդի մատակարարմանը, Տոնոյանը ընդգծեց, որ զորամասերի 40 տոկոսն անցել է սննդի ապահովման ձևաչափին։ Ավելին, ըստ նախարարի իրակաացվում է ամեն ինչ, որպեսզի զորամասերը 100 տոկոսով ապահովվեն սննդի ապահովման ծրագրով։ «Փորձնական ծրագիրը հաջողված է, մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված է», -հավելեց Տոնոյանը։

Հարցին, թե Su-32 –երի հաջորդ խմբաքանակը ե՞րբ է բերվելու Հայաստան, նախարարը պատասխանեց կարճ. «Շուտով, շուտով»։ Լրագրողների խնդրանքով Տոնոյանը հիշեց իր մարտական ծառայությունից դրվագներ, ասաց, որ կյանքում առաջին դժվարություններն է ապրել այդ ժամանակ, որոնք շատ տպավորիչ են եղել. «Առաջին դժվարություններ, առաջին համզգեստ, առաջին անհարմար կոշիկները, գուլպաների փոխարեն նախկինում պարծելկեք ունեինք և այլն, և այլն»։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին Դավիթ Տոնոյանն ասաց, որ ներկայումս իրավիճակը կայուն է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: