հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զինված ուժերի նոր պատասխանը վարչապետին

Զինված ուժերի նոր պատասխանը վարչապետին

ՀՀ Զինված ուժերը հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նոր պատասխանով:

ՀՀ ԶՈւ-ի հայտարարությունը՝ ստորև

՛՛Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով՛՛։

Հիշեցնենք, որ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որով պահանջում էր Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

 

  • Կիսվել: