կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զինծառայության են մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների այս տարվա առաջին նորակոչիկները

Զինծառայության են մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների այս տարվա առաջին նորակոչիկները

Մարզում ձմեռային զորակոչը շարունակվում է, և այսօր պարտադիր ժամկետային ծառայության են  մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների նորակոչիկները:

 

Նրանց ճանապարհել և բարի ծառայություն են մաղթել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, հարազատները, ընկերները։

 

 

 

Մարզպետի տեղակալը տղաներին մաղթել է անվտանգ ծառայություն՝ վստահ լինելով, որ հայրենիքի սահմանների անառիկությունը հուսալի ձեռքերում է։

– Համոզված եմ՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ծառայելով՝ դուք դառնալու եք հայ զինվորականի լավագույն ավանդույթների, մեր նախնիների արդար գործի արժանի շարունակողները, և ձեր ծնողներն իրենց զավակներով հպարտանալու բազմաթիվ առիթներ են ունենալու,-ասել է նա:

Նորակոչիկներին օրհնանքի խոսքեր են հղել նաև հոգևոր հայրերը: Զինկոմիսարիատների և համայնքների ղեկավարների կողմից տղաներին հանձնվել են հիգիենիկ պարագաների փաթեթներ և հուշանվերներ:

  • Կիսվել: