չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին (լուսանկարներ)

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունը կազմակերպել է ոգեկոչման միջոցառում:
 

Զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստյան կարգ:

 
 

  • Կիսվել: