չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրերը կշարունակվեն

Զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրերը կշարունակվեն

ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ հունիսի 12-ին անցկացվել է հիփոթեքային արտոնյալ վարկավորման պայմաններով բնակելի տարածք ձեռք բերելու հնարավորություն ընձեռող ծրագրի շահառուների վիճակահանությունը՝ բաց տարածքում և հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

«Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն այսուհետ յուրաքանչյուր տարի թվով 500 պայմանագրային զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների կտրամադրվեն փաստացի անտոկոս հիփոթեկային վարկեր, ընդ որում` վարկի մայր գումարի 10 տոկոսը ևս կփոխհատուցվի պետության կողմից; Շնորհավորելով ծրագրի շահառուներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը գոհունակությամբ փաստել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը միտված այս ծրագրին շուտով կմիանան նաև նորերը, այդ կերպ բարձրացնելով նաև գրավչությունը զինծառայության հանդեպ:

Հավելենք, որ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, մասնակցության պայմաններին ծանոթանալու համար պայմանագրային զինծառայողները, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողները կարող են դիմել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: