շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր հատուցումներ է տրամադրել 102 զինծառայողների դեպքերով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր հատուցումներ է տրամադրել 102 զինծառայողների դեպքերով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից  93-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման  և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։ Այսպիսով, նոյեմբերի 2-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 4,957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67․4 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ ԶԱՀ շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում՝ www.1000plus.am/hy/compensation։

Նշենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիﬓադրամ է, որը հիմնադրվել է 2017թ. ՀՀ կենտրոնական բանկի կողﬕց՝ հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ը կառավարվում է անկախ, արհեստավարժ և բարձր հեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողﬕց։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 80․3 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11․8 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 8․7 միլիարդ ՀՀ դրամ։

Միասին՝ զինվորի կողքին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: