շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կընդլայնի շահառուների ցանկը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կընդլայնի շահառուների ցանկը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կընդլայնի շահառուների ցանկը, ՖԲ էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաեւ 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Այսինք 1998թ. մինչեւ մեր օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչեւ 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարեւոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»։

 

  • Կիսվել: