շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցում է տրամադրել 1097 հերոսների ընտանիքների

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցում է տրամադրել 1097 հերոսների ընտանիքների

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցում է տրամադրել 1097 հերոսների ընտանիքների: Այս մասին տեղեկանում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ապրիլի 5-ին մեր ողջ թիմով խոստում հրապարակեցինք մինչև ապրիլի վերջ հատուցել վերջին պատերազմի արդյունքում զոհված 1,112 զինծառայողների ընտանիքների, որոնց փաթեթները համապատասխան գերատեսչություններից փոխանցվել էին Հիմնադրամին մարտի 31-ի դրությամբ և դեռևս չէին դարձել մեր շահառուները։

Հպարտ ենք հայտարերել, որ կատարել ենք մեր խոստումը` հատուցելով 1097 հերոսների ընտանիքների: 15 փաթեթ կասեցվել է լրացուցիչ պարզաբանումների պատճառով:Ապրիլի 30-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը` 3450, որից 3036-ը` այս պատերազմի արդյունքում (ավելի քան 38 միլիարդ ՀՀ դրամ)՛՛:

 

 

  • Կիսվել: