ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն սկսում է «Ի հիշատակ» նվիրաբերության արշավը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն սկսում է «Ի հիշատակ» նվիրաբերության արշավը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ապրիլի 24-ին ընդառաջ անցկացնում է «Ի հիշատակ» նվիրաբերության արշավը:

Հրավիրված ասուլիսում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հանրային կապերի պատասխանատու Անի Հարությունյանը նշեց, որ  ցանկացողները կարող են նվիրաբերություն կատարել հիմնադրամին՝ հարգանքի տուրք մատուցելով որևէ զոհված անձի հիշատակին՝ այդպիսով կանգնելով հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:
 
«Նվիրաբերությունը կատարելիս հնարավոր է նշել այն անձի անունը, ում ընտանիքի անդամի հիշատակին եք նվիրաբերություն կատարում: Հիմնադրամն ավտոմատ կերպով հավաստագիր կուղարկի նվիրաբերողի էլեկտրոնային հասցեին, որը կփաստի նվիրաբերության մասին» ,-ասաց Անի Հարությունյանը:
 
Նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ այցելելով 1000plus.am, գլխավոր էջից ընտրելով «Նվիրաբերություն» բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը՝ լրացնելով տվյալները կատարել նվիրաբերություն: Արշավի մեկնարկը տրված է, այն բաց է լինելու մինչև ապրիլի վերջ:
 
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Անի Հարությունյանը տեղեկացրեց, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն այս տարի առաջին անգամ մասնակցելու է Երևանի գինու օրեր միջոցառմանը, որը տեղի է ունենալու հունիսի 3-5-ը: Հիմնադրամը կունենա տաղավարներ, կներկայացվի հիմնադրամի պատմությունը, կատարած աշխատանքը: Մասնակցելու են նաև հիմնադրամի շահառու տղաները՝ ներկայացնելով իրենց ձեռագործ աշխատանքները:

  • Կիսվել: