կիրակի, սեպտեմբեր 19
19 / 9 / 2021
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

 ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու սեպտեմբերի 13-ի ժամը 22:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:

 

 

  • Կիսվել: