հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Արցախում ականի պայթյունից զինծառայող է մահացել. Արցախի ՊԲ

Արցախում ականի պայթյունից զինծառայող է մահացել. Արցախի ՊԲ

Մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը, հայտնում են ԱՀ ՊՆ-ից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

  • Կիսվել: