երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Զինհիմնադրամից փոխհատուցում ստանալու իրավունքից զրկվածները որոշ ժամանակ դեռ հատուցումներ կստանան. փոխնախարար

Զինհիմնադրամից փոխհատուցում ստանալու իրավունքից զրկվածները որոշ ժամանակ դեռ հատուցումներ կստանան. փոխնախարար

Ներկայիս կարգավորումներով զինհիմնադրամի շահառու են համարվում  այն զինծառայողները, որոնք մարտական գործողությունների հետեւանքով ձեռք են բերել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն. Մենք ունենք զինծառայողներ, որոնք կարգի փոփոխության եւ վերափորձաքննության արդյունքում երկրորդ կարգի հաշմանդամությունը դարձել է երրորդ կարգի, հետեւաբար, իրենք  դադասրել են լինել զինհիմնադրամի շահառու եւ այլեւս փոխհատուցում ստանալու հիմքեր չկան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Այդ դեպքում իրենց պետության կողմից վճարվում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, ինչպես նաեւ պարգեւավճար: Օրինակ, սպաների դեպքում դա 74 հազար դրամ է:

Հիմա առաջարկում ենք այն մարդկանց, որոնք 2-րդից դարձել են 3-րդ խոււմբ, շարունակենք հատուցումներ տալ, որովհետեւ  իրենց ֆինանսական հոսքերը կտրուկ դադարել են: Որոշակի անցումային ժամանակահատվածում զինհիմնադրամից նրանց հատուցումներ կտրամադրվեն: Սպաների դեպքում, եթե նախկինում 200 հազար էին ստանում, հիմա կստանան 150 հազար դրամ: 150 հազար դրամ ստացող պայմանագրայինները կստանան 116 հազար դրամ, եւ շարքայինները 100 հազարի փոխարեն կստանան 91 հազար դրամ: Այդ գումարի մեջ ներառված են եւ զինհիմնադրամից ստացվող գումարը, եւ պետությունից հաշմանդամության կենսաթոշակը, եւ պարգեւավճարը»,-ասաց փոխնախարարը՝ հստակեցնելով, որ սա տեղի է ունեցել հաշմանդամության կարգը հաշվարկելու կարգի փոփոխության արդյունքում:

  • Կիսվել: