շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ․ մանրամասներ

«Ժողովուրդ»․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ․ մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպումը նախաձեռնվել է պատգամավորների կողմից, որոնք անձամբ են խնդրել հանդիպել նախարարին:

Պատգամավորները նախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտագության երաշխիքները, քանի որ վերջերս լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական սահմանին: Տոնոյանի կողմից ներկայացվել է, թե ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում, եւ ներկայացվել են նաեւ մեր անվտանգության երաշխիքները՝ իրականում որեւէ նորություն կամ գաղտնիք չհրապարակելով:

Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավորների հետ հանդիպմանը եւ ասել, որ ձեռքբերումների առումով դրական տարի է եղել, նոր տեխնիկա է ձեռք բերվել, ռազմամթերք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները հարցեր են ուղղել նախարարին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: