չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ կամավորագրումն արդեն համաձայնեցված է ՊՆ-ի հետ

Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ կամավորագրումն արդեն համաձայնեցված է ՊՆ-ի հետ

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» համահայկական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է.

 «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ կամավորագրումն արդեն համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ։

Կամավորների մարտական պատրաստումը կազմակերպվում է զորավարժարանում՝ փորձառու հրահանգիչների միջոցով։ Եթե դեռ չեք կամավորագրվել, կարող եք գրանցվել էլեկտրոնային մեխանիզմով, ինչպես նաև «Սասնա Ծռեր» համահայկական շարժման գրասենյակում (Ալեք Մանուկյան 5/5, մուտքը՝ Սայաթ Նովա պողոտայի կողմից)»։

 
 
 

  • Կիսվել: