ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ժամկետային զինծառայողն այրվածքը ստացել է հրդեհ մարելիս. ՊՆ

Ժամկետային զինծառայողն այրվածքը ստացել է հրդեհ մարելիս. ՊՆ

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա նշել է, որ վագոն-տնակում հրդեհն առաջացել է վառարանի կայծից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել։ Նա նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով եւ այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:

 
 

 

  • Կիսվել: