շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զգոն ծառայությանը զուգահեռ առաջնագծում ընթանում են հենակետերի ամրացման լայնածավալ աշխատանքներ (տեսանյութ)

Զգոն ծառայությանը զուգահեռ առաջնագծում ընթանում են հենակետերի ամրացման լայնածավալ աշխատանքներ (տեսանյութ)

Լրակահավորվում են խրամատային նոր բնագծերը։ Զգոն ծառայությանը զուգահեռ առաջնագծում ընթանում են հենակետերի ամրացման լայնածավալ աշխատանքներ։ Զինակոչիկների ու զորացրված զինվորների հանդիպում հանրապետական հավաքակայանում։ Բանակային կյանքի հերթափոխը նորեկներին հանձնող տղաների գլխավոր խորհուրդն ու բարեմաղթանքը մեկն է՝ պատավաբեր ծառայություն և բարի վերադարձ։

Զինվորական երդմանն ընդառաջ. Զորամասերում ակտիվ փուլում է երիտասարդ մարտիկի դասընթացը: Անդրադարձ նորակոչիկների առաջին քայլերին: Հայրենիքի նվիրյալների շարքից։ 

Զինուժը պատմում է արցախյան վերջին պատերազմում սխրանքներ գործած հայկական բանակի սպաների մասին, որոնց կռիվը թշնամու օդուժի դեմ էր։ Եվ այս թողարկման ամենալուսավոր ակորդը։ Նորածին մանկան ճիչ, որը նոր հույս է սփռել պատերազմում անմահացած հերոս Գարիկ Հովակիմյանի ընտանիքում՝ վերահաստատելով հայ ազգի վերածննդի դարավոր կամքը։

  • Կիսվել: