շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է՝ հաքերային որևիցե հարձակման չեն ենթարկվել

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է՝ հաքերային որևիցե հարձակման չեն ենթարկվել

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել։

«Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել:

Շնորհակալություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր են իրականացվում։ Մասնավորապես, ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից։

Վիվա-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

 

  • Կիսվել: