երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա. ՊՆ–ն` «Վիլիսի» և «ՎԱԶ 2106»–ի բախման մասին

Վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա. ՊՆ–ն` «Վիլիսի» և «ՎԱԶ 2106»–ի բախման մասին

Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված ՊՆ համարանիշներով «Վիլիսն» ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
 
Նշվում է, որ վթարի հետևանքով «Վիլիսը» կողաշրջվել է, 2 տուժած տեղափոխել է հիվանդանոց։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա։
 
Ներկայում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: