Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից չէ. ՊՆ խոսնակ
Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից չէ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը․
«Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է»,-գրել է ՊՆ խոսնակը։