շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վազգենից հետո բանակ չենք ունեցել, խոսքս ռազմական էլիտային է վերաբերում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Վազգենից հետո բանակ չենք ունեցել, խոսքս ռազմական էլիտային է վերաբերում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել, երբ հունվարի 28-ին «Եռաբլուրում» հայտարարել է, թե սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո Հայաստանը բանակ չի ունեցել։

Սասուն Միքայելյանն ընդգծել է, թե խոսքը եղել է ոչ թե բանակի զինվորների մասին, այլ ռազմաքաղաքական էլիտայի։

«Նորից կրկնում եմ՝ Վազգենից հետո բանակ չենք ունեցել, խոսքս ռազմական էլիտայի մասին է: Ինչո՞ւ եմ էդպես ասել, որովհետեւ, երբ բանակ կաշառք է մտնում, էդ բանակը չկա։ Ինձ էն մարդիկ են արձագանքել, որոնք բանակում հիմնականում թալան են արել»,- ասել է Սասուն Միքայելյանը։

ԵԿՄ նախագահն արձագանքել է նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գոներալ-գնդապետՄովսես Հակոբյանի հայտարարությանը, թե Սասուն Միքայելյանը բանակից հասկանում է այնքան՝ ինչքան ինքը գինեկոլոգիայից։

Սասուն Միքայելյանն իր հերթին ասել է, որ ինքը չի կասկածում Հակոբյանի ռազմական գիտելիքների վրա, ապա կրկնել այն միտքը, որ Վազգեն Սարգսյանից հետո բանակում թալան է սկսվել։

«Բոլորիս էլ հայտնի է, թե այս տարիների ընթացքում բանակի վերնախավը, գեներալիտետն ինչով է զբաղվել։ Ես դրա համար եմ ասել, որ մենք բանակ չենք ունեցել։ Մովսես Հակոբյանը ասում է՝ եթե բանակ չենք ունեցել, ապա ինչպե՞ս ենք 2016-ին պատերազմը կանխել։ Ես կարող եմ ասել, որ քառօրյա պատերազմում դիվերսիոն հարձակում է եղել, որի հետեւանքով ադրբեջանական կողմը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցեղ Լելե Թեփեն վերցրել է ու վերահսկողության տակ է վերցրել ամբողջ Ջաբրայիլի ուղղությունը։ Էլ չասեմ, թե էնտեղ տանկերն ինչ վիճակում են եղել, սալյարկի խնդիր կար, չկար ոչ մի բան։ Այն ժամանակ մեծ դերակատարություն է ունեցել հրետանին ու սպայական, զինվորական կազմը, որոնք դեմն առել են։ էդ ամեն ինչը կանխել է հրետանին։ 2016-ի քառօրյան մեզ մեսիջ էր, որ մենք լուրջ բանակ ունենանք՝ ժամանակակից սպառազինությամբ»,- ասել է նա։

ԵԿՄ նախագահը անդրադարձել է նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ինքը 44-օրյա պատերազմում մասնակցություն չի ունեցել։ Նա եթերում հայհոյել է Շարմազանովին ու նշել. «ԵԿՄ-ից 44-օրյա պատերազմին մասնակցել է 4000 մարդ, զոհվել է 74 մարդ, վիրավորվել՝ 113 մարդ։ Իմ վիրավորվելու ընթացքում զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23 անձ։ Ես հոգնել եմ արդեն էդ կեղծ լուրերին անդրադառնալ»:

  • Կիսվել: