երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կրել է որակական փոփոխություններ․ Արմեն Խաչատրյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կրել է որակական փոփոխություններ․ Արմեն Խաչատրյան

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան կատարած յուրաքանչյուր այց ավելի է ամրապնդում մեր այն դիտարկումը, որ համալսարանը կրել է որակական փոփոխություններ, և շատ շուտով հանրությունը կընկալի այն որպես հանրապետության լավագույն բուհերից մեկը։ Այս մասին գրառում է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։
 
«Հանրակրթական և մասնագիտական գիտելիքների, հմտությունների, ֆիզիկական հատուկ պատրաստության մատուցման որակն արագ տեմպերով հասնում է միջազգային չափորոշիչներին։
 
Հիշեցնեմ, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական համալսարան ընդունված զինծառայողները, կնքելով համապատասխան պայմանագիր, ուսումն ավարտելուց անմիջապես հետո ստանում են լեյտենանտի կոչում և անհատույց երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում»,- գրել է նա։

  • Կիսվել: