ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վայոց ձորի զինակոչիկները մեկնել են զինվորական ծառայության

Վայոց ձորի զինակոչիկները մեկնել են զինվորական ծառայության

Եղեգնաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում հունվարի 20-ին մատուցվել է Սբ. Պատարագ, որին մասնակցել են ձմեռային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկները։

ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  պատարագին ներկա են եղել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաներ, զինակոչիկների հարազատները:
Հանդիասվոր արարողության մասնակիցները խաղաղ և անվտանգ ծառայություն են մաղթել զինակոչիկներին:
 

  • Կիսվել: