ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վայոց ձորի նորակոչիկները մեկնեցին ծառայության

Վայոց ձորի նորակոչիկները մեկնեցին ծառայության

Ձմեռային զորակոչը շարունակվում է: Առաջին նորակոչիկները արդեն մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Վայոց ձորի մարզի զորակոչիկներին, ավանդույթի համաձայն, զինվորական ծառայության են ճանապարհել հանդիսավոր արարողությամբ: Եղեգնաձոր քաղաքում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում անցկացված օրհնության արարողակարգին մասնակցել են մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաները:

  • Կիսվել: