հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարժանքներ՝ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում

Վարժանքներ՝ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում

Հրամանատարական և կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով վարժանքներ են անցկացվում 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրադրության զարգացմանը զուգընթաց` զորամիավորման շտաբը զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, ըստ իրավիճակի՝ խաղարկվում են տարբեր սցենարներ, գնահատվում զինծառայողների պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական գիտելիքները։

 

 

  • Կիսվել: