շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին աշխատանքից հեռացրած գործատուները կունենան մեծ խնդիրներ․ Ավթանդիլյան

Վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին աշխատանքից հեռացրած գործատուները կունենան մեծ խնդիրներ․ Ավթանդիլյան

Եթե կլինեն գործատուներ, որոնք կփորձեն վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին հեռացնել աշխատանքից, ապա կան գերատեսչական ստուգում իրականացնող մարմիններ, և ես անձամբ կդիմեմ այդ կառույցների ղեկավարներին, կխնդրեմ, որպեսզի շատ արագ գործատուներն իրենց սխալներն ուղղեն, «Հանրային հեռուստաընկերության» եթերում ասել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը՝ վստահեցնելով, որ հայրենիքի պաշտպանությանը ներգրավված անձանց աշխատանքից հեռացնելու դեպքում գործատուները խնդիրներ կունենան։

«Եթե քաղաքացին մտնի դատարան, հաղթելու է այդ դատը, այսինքն՝ գործատուն մեծ խնդիրներ կունենա։ Մեր զինակոչիկները մենակ չեն մնալու գործատուների հետ։ Եթե նման դեպքեր կլինեն, կոչ եմ անում՝ թող ահազանգեն մեզ, մենք ինքներս այդ բոլոր հարցերի պատասխանները կտանք», - հայտարարել է Ավթանդիլյանը։

  • Կիսվել: