չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Վարդենիսում խոցված ավտոբուսը. Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է»․ ԲՏԱ նախարար

«Վարդենիսում խոցված ավտոբուսը. Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է»․ ԲՏԱ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վարդենիսում խոցված ավտոբուսը։

Սրանով իհարկե Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է` զինվոր թե գյուղացի, մայր թե մանուկ։

Եվ ուրեմն, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Սփյուռքը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և հզոր Հայաստանում։

Մեր գործն արդար է, Աստված մեր հետ»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: