հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

Զինծառայողի մասին մենք դեռևս տեղեկություններ չունենք, բայց որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Tert.am-ի  հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Պետք է օր առաջ կարողանանք զինծառայողին գտնել, օրեր շարունակ որոնողական աշխատանքները կատարվում են, բայց դեռևս որևէ տեղեկություն չկա: Զինծառայողի հեռախոսն է գտնվել դիրքից մոտ 30 կմ-ի վրա, այլ տեղեկություններ չկան»,- ասաց Արսեն Աղաբաբյանը:

Մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։

  • Կիսվել: