հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վարդենիսից 4 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Վարդենիսից 4 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ գործը գտնվում է ռազմական ոստիկանությունում։ Ավելի վաղ զինծառայողի ընտանիքը իրենց որդու հարցով դիմել էր Կարմիր Խաչին, սակայն այստեղից էլ ոչ հերքել, ոչ էլ հաստատել են նրա Ադրբեջանում լինելու հավանկանությունը»:

Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։

Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:

  • Կիսվել: