չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետը ստորագրել է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ է ստեղծելու որոշումը

Վարչապետը ստորագրել է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ է ստեղծելու որոշումը

Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

 

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին:

 

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյակը մեկ հանձնախմբի աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Հավելված»,- ասված է որոշման մեջ։

  • Կիսվել: